Հաճախորդների խորհրդատու «Դիլիջան» մասնաճյուղում
Ժամկետ՝ 24/12/2018 - 28/12/2018
Հաստիք՝ Հաճախորդների խորհրդատու «Դիլիջան» մասնաճյուղում
- Ներկայացնել և վաճառել ընկերության ֆինանսական ծառայությունները` բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան վարկատեսակները,
- Աջակցել հաճախորդներին` լրացնելու ցանկացած տեսակի դիմումներ,
- Հաճախորդներին տրամադրել իրենց հետվճարների վերաբերյալ տեղեկություններ` ներքին կանոնակարգին համապատասխան,
- Նոր այցելուների մեջ հայտնաբերել պոտենցիալ հաճախորդներ, պահպանել առկա հաճախորդներին՝ ստեղծելով բարյացակամ փոխհարաբերություններ և ապահովելով հաճախորդների գոհունակության բարձր մակարդակ,
- Կատարել հաճախորդների տվյալների մուտքագրում տվյալների համակարգ և հարցումներ` անհրաժեշտության դեպքում,
- Ծրագրով հաստատել տրամադրվող վարկերը (իր իրավասության սահմաններում),
- Հաճախորդներին ներկայացնել և բացատրել պայամանգրի բոլոր դրույթները, պահպանել և արխիվացնել բոլոր փաստաթղթերը,
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ադմինիստրատիվ հարցերում:
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական,
- Վաճառքի գործիքների իմացությունը և կիրառման փորձը ցանկալի է,
- Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Շփման և բանակցելու զարգացած հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:
Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` «Հաճախորդների խորհրդատու – Դիլիջան – Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: