Հաշվապահական հաշվառման առաջատար/գլխավոր մասնագետ
Ժամկետ՝ 18/11/2021 - 03/12/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաշվապահական հաշվառման առաջատար/գլխավոր մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաշվապահական հաշվառման վարչություն
Աշխատանքի ընդհանուր նկարագիր
Հաշվապահական հաշվառման վարչություն առաջատար/գլխավոր մասնագետը պատասխանատու է գործող օրնսդրությանը և ներքին կանոնակարգերին համապատասխան ՖԻՆՔԱ–ի հաշվապահական հաշվառման վարման համար:
Հիմնական պարտականություններ
- Ամսական պարբերական ծախսերի հաշվեգրում և հսկում,
- Վարկերի և դեբիտորական պարտքերի պահուստավորում,
- Մատուցված ծառայությունների մասով հարկային հաշիվների դուրսգրում,
- Թողարված արժեթղթերի հաշվառում,
- Դրամական միջոցների փոխանցումների, արտարժույթի առք ու վաճառքի պայմանագրերի հաշվառում,
- Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, բռնագանձված գույքի հաշվառում,
- Ներգրավված միջոցների, վարկերի և փոխառությունների հաշվառում,
- Գանձապետական գործառույթների, սվոփ, ռեպո և այլ ածանցյալ գործաքների հաշվառում,
- Բանկ-Հաճախորդ համակարգի և ՀԾ բանկի հետ համապատասխանության ստուգում՝ ամենօրյա կտրվածքով:
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ֆինանսաբանկային համակարգում հաշվապահական հաշվառման աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր է,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (ՀԾ-Բանկ, ՀԾ-Կադրեր և աշխատավարձ, MS Office (Excel, Word, Outlook)),
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
- Վերլուծական մտածողություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ,
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
- Բժշկական ապահովագրություն,
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
- Դասընթացներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
Դիմելու կարգ
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):