Հաշվապահական հաշվառման վարչության մասնագետ
Ժամկետ՝ 21/08/2023 - 06/10/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաշվապահական հաշվառման վարչության մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաշվապահական հաշվառման վարչություն
Աշխատանքի նկարագրություն
Հաշվապահական հաշվառման վարչության մասնագետը (առաջատար/գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է գործող օրենսդրությանը և ներքին կանոնակարգերին համապատասխան ՖԻՆՔԱ–ի հաշվապահական հաշվառման վարման համար:
Հիմնական պարտականությունները
- Ամսական պարբերական ծախսերի հաշվեգրում և հսկում,
- Վարկերի և դեբիտորական պարտքերի պահուստավորում,
- Մատուցված ծառայությունների մասով հարկային հաշիվների դուրսգրում,
- Թողարված արժեթղթերի հաշվառում,
- Դրամական միջոցների փոխանցումների, արտարժույթի առք ու վաճառքի պայմանագրերի հաշվառում,
- Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, բռնագանձված գույքի հաշվառում,
- Ներգրավված միջոցների, վարկերի և փոխառությունների հաշվառում,
- Գանձապետական գործառույթների, սվոփ, ռեպո և այլ ածանցյալ գործաքների հաշվառում,
- Ամենօրյա կտրվածքով Բանկ-Հաճախորդ համակարգի և ՀԾ բանկի հետ համապատասխանության ստուգում:
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն,
- Ֆինանսաբանկային համակարգում հաշվապահական հաշվառման աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն(ՀԾ-Բանկ, ՀԾ-Կադրեր և աշխատավարձ, MS Office (Excel, Word, Outlook)),
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
Վերլուծական մտածողություն, - Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: