ՓԼ/ԱՖ համապատասխանության մասնագետ
Ժամկետ՝ 02/03/2023 - 06/10/2023
Աշխատավայր՝ Երևան
ՓԼ/ԱՖ համապատասխանության մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Ռիսկերի, համապատասխանության և ներքին վերահսկողության վարչություն
Աշխատանքի նկարագրություն
ՓԼ/ԱՖ համապատասխանության մասնագետը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՓԼ/ԱՖ և համապատասխանության ստուգման ենթակա ամենօրյա գործընթացների իրականացման համար, որոնք ներառում են ՓԼ/ԱՖ վերաբերյալ հաշվետվությունների կազմումը, դասընթացների անցկացումը, մոնիտորինգը և համապատասխանության ստուգման գործառույթները։
Հիմնական պարտականությունները
- Բացահայտում է մոնիտորինգի և վերահսկողության ենթակա գործարքները
- Անցկացնում է հարցումներ մոնիտորինգի ենթակա գործարքների վերաբերյալ կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներից
- Կազմում և լիազոր մարմնին է ներկայացնում հատուկ տեսակի հաշվետվություններ
- Իրականացնում է կազմակերպության տարբեր ստորաբաժանումներից ստացած տեղեկատվության վերլուծություն և մոնիտորինգ
- Աջակցում և վերահսկում է Ընկերության աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթները՝ Կիրառելով ՓL/ԱՖ քաղաքականության և «Ճանաչիր քո հաճախորդին» ընթացակարգերի դրույթները, ինչպես նաև ներկայացնում է կասկածելի գործարքների քննության և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն
- Անցկացնում է դասընթացներ՝ Կազմակերպության աշխատակիցների համար
- Ըստ անհրաժեշտության աջակցում է ՓԼ/ԱՖ դասընթացների նյութերի մշակման, հարցաշարերի կազմման և դրանց անցկացման հետ կապված այլ աշխատանքների իրականացման գործընթացներին
- Ուղղորդում է Ընկերության աշխատակիցներին ՓԼ/ԱՖ դեմ պայքար հետ առնչվող հարցերում
- Պարբերաբար իրականացնում է կատարվող գործարնքերի՝ օրենսդրությանը և ներքին իրավական ակտերին համապատասխանության ստուգում
- Կատարում է իր աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ գործառույթներ
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային ոլորտում
- Համապատասխան ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է առևտրային բանկում)
- Բարդ տվյալների բազայի հետ աշխատելու փորձ
- ՓԼ/ԱՖ օրենքների, ինչպես նաև ԿԲ իրավական ակտերի, վարկային կազմակերպություններին առնչվող օրենսդրության գերազանց իմացություն
- Բանկային պրոդուկտների, գործառույթների և գործընթացների իմացությունը ցանկալի է
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office (Excel, Word), Outlook), տվյալների մուտքագրման և գրավոր հաղորդակցության հմտություններ
- Հաշվետվությունների կազմման և փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացման, աշխատակիցներին ՓԼ/ԱՖ գործընթացների ներկայացման, ՓԼ/ԱՖ տեսանկյունից իրականացվող գործընթացների արդյունավետության, ներքին քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխանության ապահովման հմտություններ
- Ներքին գործուղումներին մասնակցության պատրաստակամություն
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: