Աուդիտոր
Ժամկետ՝ 24/02/2021 - 24/03/2021
Աշխատավայր՝ Երևան
Աուդիտոր
Բաժին / Մասնաճյուղ՝ Կորպորատիվ աուդիտի վարչություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք Ներքին աուդիտի մասնագետի, ով կազմակերպության համար կստեղծի արժեք և կցուցաբերի համակարգված մոտեցում ռիսկերի կառավարման արդյունավետության բարելավման գործընթացներում: Հաջողակ թեկնածուն պետք է ունենա հաշվապահական հաշվառման ընթացակարգերի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ և առողջ դատողություն։ Վերջինս պատասխանատու է լինելու աուդիտի ամբողջական ցիկլի իրագործման համար, ներառյալ ռիսկերի կառավարում և գործընթացների արդյունավետության, ֆինանսական հուսալիության, գործող բոլոր կանոնակարգերի համապատասխանության վերահսկում։ Վերոնշյալ գործընթացների իրականացման ընթացքում նա պետք է կարողանա ձեռքբերել, վերլուծել և գնահատել ֆինանսական փաստաթղթերը, հաշվետվությունները, տվյալները՝ բացերը հայտնաբերելու, ռիսկերը զսպելու և ծախսերը կրճատելու մեխանիզմներ առաջարկելու նպատակով՝ աուդիտի արդյունքները և փաստաթղթային գործընթացը արտացոլող հաշվետվությունների պատրաստմամբ և ներկայացմամբ։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Բիզնես գործընթացների ուսումնասիրություն,
- Ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների ուսումնասիրություն և վերջիններիս ամբողջականության, արդիականության, հուսալիության և օբյեկտիվության գնահատում,
- Ներքին կառավարման համակարգի գնահատում,
- Կազմակերպությունում ընթացող գործընթացների՝ գործող կանոնակարգերին, քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխանության գնահատում,
- Գործառնական ռիսկերի բացահայտում և վերջիններս զսպող մեխանիզմների ներկայացում,
- Հայտնաբերված խախտումների և բացթողումների նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Հայտնաբերված խախտումների և բացթողումների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատում,
- Աուդիտորական հաշվետվությունների նախագծերի պատրաստում և ներկայացում՝ հայտնաբերված դեպքերի վերաբերյալ դիտարկումներով և առաջարկություններով։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Աուդիտորական, ֆինանսական, հաշվապահական, տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտներում բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- CIA, ACCA կամ այլ նմանատիպ միջազգային որակավորման առկայությունը խիստ ցանկալի է, իսկ բացակայության պարագայում՝ այն ձեռք բերելու ցանկություն,
- Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների և էթիկայի կանոններին իմացություն,
- Հաշվապահական հաշվառման ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ,
- Բանկերի և ֆինանսական ոլորտին վերաբերող իրավական դաշտի իմացություն,
- Հայկական ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Տվյալների հավաքագրման և վերլուծության, տեղեկատվության գնահատման, պատճառահետևանքային կապերի բացահայտման հմտություններ,
- Բանակցություններ վարելու և խնդիրներ լուծելու բարձր վարպետություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Հաճախորդների, գործընկերների և արտաքին այլ սուբյեկտների հետ ներդաշնակ հարաբերությունների ստեղծում և պահպանում, ինչպես նաև պրոֆեսիոնալ թիմային միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Գործուղումներ մեկնելու պատրաստակամություն և հնարավորություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) hr@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Աուդիտոր – Անուն, ազգանուն»:
Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։