Վարկային մասնագետի / Բիզնեսի զարգացման մենեջերի փորձնակ
Ժամկետ՝ 10/02/2023 - 11/03/2023
Աշխատավայր՝ Բերդ
Վարկային մասնագետի / Բիզնեսի զարգացման մենեջերի փորձնակ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Բերդ» մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
Վարկային մասնագետի / Բիզնեսի զարգացման մենեջերի փորձնակը պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
• Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
• Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
• Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
• Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
• Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
• Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
• Թիրախների սահմանում, իրականացում
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
• Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
• Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
• Վերլուծական մտածողություն
• Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
• Սթրեսակայունություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word), Outlook, AS-Bank 4)
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
• Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
• Ժամանակի կառավարում
Արտոնությունների փաթեթ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: