Բիզնեսի զարգացման առաջատար մենեջեր

Ժամկետ՝ 05/09/2023 - 08/09/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Բիզնեսի զարգացման առաջատար մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ «Ագաթանգեղոս» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Բիզնեսի զարգացման առաջատար մենեջերը պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Հիմնական պարտականությունները

• Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
• Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
• Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
• Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
• Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
• Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
• Թիրախների սահմանում, իրականացում

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն
• Վարկային մասնագետի առնվազն 4 տարվա փորձի առկայություն
• Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
• Վերլուծական մտածողություն
• Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Սթրեսակայունություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank)
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
• Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
• Ժամանակի կառավարում

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: