Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Ժամկետ՝ 08/10/2021 - 22/10/2021
Աշխատավայր՝ ք․ Արարատ
Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ Արարատ մասնաճյուղ
Աշխատանքի ըդհանուր նկարագիր
Բիզնեսի զարգացման մենեջերը (Վարկային մասնագետը) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականություններ
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
- Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սթրեսակայունություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
- Ժամանակի կառավարում:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ,
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
- Բժշկական ապահովագրություն,
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
- Դասընթացներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
Դիմելու կարգ
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):