Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)

Ժամկետ՝ 18/11/2021 - 17/12/2021
Աշխատավայր՝ Ստեփանավան
Հաստիք՝ Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ «Ստեփանավան» մասնաճյուղ

Աշխատանքի ընդհանուր նկարագիր

Բիզնեսի զարգացման մենեջերը (Վարկային մասնագետը) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի  թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
  • Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ,
  • Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն,
  • Թիրախների սահմանում, իրականացում։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word),Outlook AS-Bank 4)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):