Բիզնեսի զարգացման մենեջեր

Ժամկետ՝ 03/12/2021 - 22/10/2022
Աշխատավայր՝ Սպիտակ
Հաստիք՝ Բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ «Սպիտակ» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Ժամանակավոր պայմանագիր

Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Հիմնական պարտականությունները

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
  • Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ,
  • Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն,
  • Թիրախների սահմանում, իրականացում։

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
  • Ստրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word), Outlook AS-Bank 4),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից),
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: