Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)

Ժամկետ՝ 18/02/2022 - 27/04/2022
Աշխատավայր՝ Վանաձոր
Հաստիք՝ Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ «Վանաձոր» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Ժամանակավոր պայմանագիր

Բիզնեսի զարգացման մենեջերը (Վարկային մասնագետը) (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

 Հիմնական պարտականությունները

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
  • Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր CV-ն: