Վարկային մասնագետ/Բիզնեսի զարգացման մենեջեր
Ժամկետ՝ 15/02/2022 - 17/05/2023
Աշխատավայր՝ Վարդենիս
Վարկային մասնագետ/Բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ «Վարդենիս» մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
Վարկային մասնագետը / Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
• Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
• Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
• Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
• Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
• Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
• Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
• Թիրախների սահմանում, իրականացում
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն
• Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
• Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
• Վերլուծական մտածողություն
• Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
• Սթրեսակայունություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word), Outlook, AS-Bank 4)
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
• Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
• Ժամանակի կառավարում
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: