Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Ժամկետ՝ 20/08/2021 - 02/09/2021
Աշխատավայր՝ Արտաշատ
Բիզնեսի զարգացման մենեջեր (Վարկային մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ «Արտաշատ» մասնաճյուղ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ
Բիզնեսի զարգացման մենեջերը (Վարկային մասնագետը) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
- Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
- Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
- Թիրախների սահմանում, իրականացում
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձի առկայություն որպես վարկային մասնագետ կդիտվի որպես առավելություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
- Ստրեսակայունություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word),Outlook AS-Bank 4)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
- Ժամանակի կառավարում
ԼՐԱՑՈւՑԻՉ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):