Վարկային մասնագետ / Բիզնեսի զարգացման մենեջեր
Ժամկետ՝ 06/10/2023 - 08/12/2023
Աշխատավայր՝ Արտաշատ
Վարկային մասնագետ / Բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ «Արտաշատ» մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
Վարկային մասնագետը / Բիզնեսի զարգացման մենեջերը պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
- Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
- Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
- Թիրախների սահմանում, իրականացում
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն
- Ստրեսակայունություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word), Outlook AS-Bank 4)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
- Ժամանակի կառավարում
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: