Բիզնեսի զարգացման մենեջեր

Ժամկետ՝ 16/08/2022 - 23/11/2022
Աշխատավայր՝ Գորիս
Հաստիք՝ Բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ «Գորիս» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Հիմնական պարտականությունները

• Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
• Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
• Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
• Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
• Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
• Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
• Թիրախների սահմանում, իրականացում

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն
• Վարկային մասնագետի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
• Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
• Վերլուծական մտածողություն
• Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
• Սթրեսակայունություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word), Outlook, AS-Bank 4)
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
• Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
• Ժամանակի կառավարում

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: