Բիզնեսի զարգացման մենեջեր
Ժամկետ՝ 19/05/2021 - 24/05/2021
Աշխատավայր՝ Աբովյան
Բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ Աբովյան մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
Բիզնեսի զարգացման մենեջերը (ԲԶՄ) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
- Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ,
- Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն,
- Թիրախների սահմանում, իրականացում:
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն,
- Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձի առկայություն ցանկալի է,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
- Ստրեսակայունություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word),Outlook, AS-Bank 4),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
- Ժամանակի կառավարում:
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Բիզնեսի զարգացման մենեջեր – Անուն, ազգանուն»: