Բանկային համակարգերի մասնագետ
Ժամկետ՝ 04/01/2023 - 27/09/2023
Աշխատավայր՝ Երևան
Բանկային համակարգերի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների վարչություն
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր թիմին որպես Բանկային համակարգերի մասնագետ և պատասխանատու կլինի Ընկերության հիմնական բանկային համակարգերի ծրագրային ապահովման և առաջացած խնդիրների լուծման համար։
Հիմնական պարտականությունները
- Պլանավորել և զարգացնել Բանկային հիմնական ծրագրերի ենթակառուցվածքների համակարգը
- Կատարել ծրագրի անհրաժեշտ կարգավորումներ, լուծել առաջացած խնդիրները
- Ժամանակին կատարել ծրագրային թարմացումները՝ ստուգելով դրանց անվտանգ աշխատանքը
- Իրականանցել վարկավորման ձևանմուշների և այլ հիմնական գործիքների թարմացումներ
- Աջակցել ընկերության այլ աշխատակիցների աշխատանքը Բանկային հիմնական ծրագրերով
- Պատրաստել հատուկ պահոցներ և օժանդակող այլ կարգաբերումներ
- Կազմակերպել նոր Բանկային հիմնական ծրագրերի և օժանդակ այլ ծրագրերի պատշաճ թեսթավորումը
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Armsoft Bank Administration, MS Office (Word, Excel, Project), QA tools ծրագրերի գերազանց իմացություն
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն ցանկալի է
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
- Ժամանակի կառավարում
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգըhttps://ats.hirebee.ai/en/jobs/business-systems-specialist-2
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: