C# ծրագրավորող

Ժամկետ՝ 16/09/2019 - 13/10/2019
Աշխատավայր՝ ք. Երևան
Հաստիք՝ C# ծրագրավորող
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Համագործակցելով թիմի ծրագրավորողների հետ՝ ստեղծել ներքին հավելվածների և ավտոմատացված բանկային համակարգի մոդուլներ,
  • Սահմանված պահանջների հիման վրա մաքուր և արդյունավետ ծածկագրեր ստեղծել,
  • Համակցել ծրագրային ապահովման միջոցների բաղադրատարրերը և երրորդ կողմ հանդիսացող սուբյեկտների ծրագրերը,
  • Ստուգել և գործարկել ծրագրերն ու համակարգերը,
  • Հայտնաբերել ծրագրային թերությունները, վրիպազերծել և արդիականացնել առկա ծրագրային ապահովման միջոցները,
  • Հավաքագրել և գնահատել օգտատերերի հետադարձ կապը,
  • Առաջարկել և ներդնել բարեփոխումներ:

      

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Աշխատանքային փորձ ծրագրավորողի, համակարգչային ինժեների կամ այլ համանման պաշտոնում,
  • Փորձարկային միջավայրում ծրագրային ապահովման միջոցների ստեղծման ու զարգացման փորձ,
  • C#, ASP.NET MVC, WCF, WPF–ի իմացություն,
  • JQuery, AngularJS, Microsoft SharePoint և Git–ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MSSQL տվյալների բազաների և ORM –ի իմացություն,
  • Նոր լեզուներ սովորելու ու տեխնոլոգիաներ յուրացնելու կարողություն,
  • Զարգացած հաղորդակցական հմտություններ,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն:

 

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝

  • Մասնագիտական աճ, նոր տեխնոլոգիաներ սովորելու հնարավորություն,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Անսահմանափակ սուրճ և թեյ,
  • Հաճելի, ջերմ և արդյունավետ աշխատանքային միջավայր:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ՝

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը/CV-ն  hr@finca.am հասցեին՝ նամակի վերնագրում լրացնելով` «C# ծրագրավորող»: