Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետ

Ժամկետ՝ 26/07/2022 - 28/07/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Կոնտակտային կենտրոն

Աշխատանքի նկարագրություն

 Տեղեկատվական թիմի մասնագետը պատասխանատու է հաճախորդների զանգերին պատասխանելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և հաճախորդներին հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Սպասարկել Ընկերություն զանգահարած հաճախորդներին,
  • Կատարել ելքային զանգեր հաճախորդներին` հարցումների և տեղեկատվության պարզաբանման նպատակով,
  • Իրականացնել հաճախորդների սպասարկում առցանց չաթի միջոցով,
  • Կատարել հաճախորդի առաջարկությունների, պահանջների և բողոքների վերաբերյալ գրառումներ,
  • Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները՝ իր իրավասության շրջանակներում։
  • Հաճախորդների բարդ զանգերի, բողոքների, խարդախությունների, տեխնիկական սխալների դեպքում խնդիրները փոխանցել տեղեկատվական թիմի կամ Կոնտակտային կենտրոնի ղեկավարին,
  • Մուտքագրել հաճախորդների բողոքները, հետևել դրանց լուծման ընթացքին,
  • Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական հաշվետվություններ,
  • Պատասխանել սոցիալական ցանցերի միջոցով եկած հարցումներին,
  • Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ։

 Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Թիմային աշխատանքի, կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն,
  • Զարգացած վերլուծական մտածողություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն,
  • Սեղմ ժամկետներում և լարված աշխատելու ունակություն,
  • Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank)։
  • Ժամանակի կառավարում

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

Ժամանակավոր պայմանագիր