Կոնտակտային կենտրոնի ղեկավար
Ժամկետ՝ 02/06/2023 - 06/10/2023
Աշխատավայր՝ Երևան
Կոնտակտային կենտրոնի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Կոնտակտային կենտրոն
Աշխատանքի նկարագրություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Կոնտակտային Կենտրոնի ղեկավարի, ով պատասխանատու է Կոնտակտային Կենտրոնի ամենօրյա գործառույթների կազմակերպման և շարունակական բարելավման համար։
Հիմնական պարտականությունները
• Մշակել իր ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանման աշխատանքի ստրատեգիան, դրան առնչվող ընթացակարգերն ու կանոնակարգերը, հետևել վերջիններիս կատարմանը
• Վերահսկել Կոնտակտային Կենտրոնի աշխատանքի որակը և ամենօրյա գործառույթների իրականացում
• Մշակել վարչության աշխատակիցների թիրախները և հետևել դրանց կատարմանը
• Ապահովել նոր, փակված և գործող հաճախրդների ներգրավման համար ուղղված հեռահար ուղիներով վաճառքի իրականացման աշխատանքները,
• Ուղղորդել և ուսուցանել ստորաբաժանման աշխատակիցներին
• Վերահսկել և մշակել կոնտակտային կենտրոնի և հաճախորդների սպասարկման գործառույթներին վերաբերող նախագծեր
• Աջակցել ՄՌԿ վարչությանը՝ կենտրոնի նոր աշխատակիցների ընտրության և եղած անձնակազմի առաջխաղացման հարցերում
• Բացահայտել թիմի անդամների զարգացման համար անհրաժեշտ դասընթացների և վերապատրաստման կարիքները և ապահովել դրանց իրականացումը
• Պատասխանատու է տարբեր ուղիներով հաճախորդներից ստացված բողոքների ժամանակին և հաճախորդամետ լուծման համար
• Հետևել հաճախորդների լավագույն սպասարկում ապահովելու համար անհրաժեշտ գիտելիքների և գործիքների առկայությանը և արդյունավետ կիրառմանը
• Իրականացնել թիմի անդամների աշխատանքի գնահատում սահմանված ՄՌԿ ստանդարտներով և գործիքներով
• Մշակել, պատրաստել կոնտակտային կենտրոնի աշխատանքի հետ առնչվող հաշվետվություններ
• Ըստ անհրաժեշտության իրականացնել այլ հանձնարարականներ։
Հիմնական պահանջները
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում
• Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ
• Բարձրագույն կրթություն
• Հայերենի գերազանց, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն
• MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
• Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն
• Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
• Հաճախորդների բողոքների հետ արդյունավետ աշխատանքի փորձը ցանկալի է
• Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն
• Խնդիրների լուծման կարողություն
Արտոնությունների փաթեթ
• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: