Վաճառքի թիմի ղեկավար

Ժամկետ՝ 25/08/2023 - 06/10/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Վաճառքի թիմի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Կոնտակտային կենտրոն

Աշխատանքի նկարագրություն

Վաճառքի թիմի ղեկավարը պատասխանատու է գործող և պոտենցիալ հաճախորդներին ելքային զանգեր կատարելու միջոցով վաճառքի պլանների կատարման աշխատանքները կոորդինացնելու համար։

 Հիմնական պարտականություններ

  • Վերահսկել վաճառքի թիմի աշխատակիցների կողմից կատարվող զանգերը
  • Մշակել վաճառքի զանգերի սկրիպտներ
  • Հետևել թիմի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
  • Կոորդինացնել հաճախորդների կողմից ներկայացցված առաջարկությունների, պահանջների և բողոքներ լուծման գործընթացի աշխատանքները
  • Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն
  • Ղեկավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում
  • Հաճախորդների սպասարկման հմտություն՝ հաճախորդների կարիքների, կարծիքների արագ հավաքագրում, սպասարկման որակը բարելավելու նպատակով
  • Վերլուծական հմտություններ` տվյալների հավաքագրում, ուսումնասիրում, համակարգում
  • Հաղորդակցման հմտություն՝ դրական և բացասական իրադրությունում պարզ և համոզիչ խոսք, բացատրություններ լսելու և ընկալելու ունակություն, հարցերին պատասխանելու բարյացակամություն
  • Խնդիրների լուծման կարողություն, սեղմ ժամկետում խնդիրների բացահայտում և դրանց լուծմանն ուղված աշխատանքների իականացում
  • Թիմում աշխատելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

Աշխատանքի դիմում