Կորպորատիվ իրավաբանների բաժնի իրավաբան/առաջատար իրավաբան

Ժամկետ՝ 21/03/2023 - 15/04/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Կորպորատիվ իրավաբանների բաժնի իրավաբան/առաջատար իրավաբան
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

Աշխատանքի նկարագրություն

Կորպորատիվ իրավաբանների բաժնի իրավաբանը/առաջատար իրավաբանը (գլխավոր իրավաբանները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է Ընկերության գործունեության ընթացիկ իրավական սպասարկման համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև իրավաբանական վարչության ղեկավարի հանձնանարությունների ժամանակին և պատշաճ կերպով կատարման համար:

Հիմնական պարտականությունները

• Իրականացնել Ընկերության ներքին իրավական ակտերի, Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում՝ պայմանագրերի և համաձայնագրերի կազմում և/կամ վերանայում,
• Կազմել Ընկերության ընթացիկ գործունեությանն առնչվող տիպային պայմանագրերի նախագծեր/ձևանմուշներ, իրականացնել իրավական փորձաքննության` ՀՀ գործող օրենսդրության, Ընկերության գործող ներքին իրավական ակտերի պահանջների համապատասխան,
• Կազմել լիազորագրերի, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այլ կազմակերպություններին ուղարկվող գրությունների, ինչպես նաև Ընկերությանը հասցեագրված գրությունների պատասխանների նախագծեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
• Իրավական փորձաքննության ենթարկել / ուսումնասիրել հաճախորդների կողմից ներկայացված դիմումները, բողոքները, գրությունները, պահանջները, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմել համապատասխան գրությունների և առարկությունների նախագծեր՝ պահպանելով ՀՀ գործող օրենսդրությամբ,
• Իրականացնել Ընկերության մասնաճյուղերի և/կամ ներկայացուցչությունների գրանցման, կանոնադրության անհրաժեշտ փոփոխությունների, Ընկերության ղեկավարների գրանցման և/կամ գրանցումից հանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովումը,
• Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
• Կազմել և/կամ վերանայել Ընկերության վարչության նիստերի, աուդիտի հանձնաժողովի, տնօրենների խորհրդի, բաժնետերերի ժողովի նիստերի արձանագրությունները և որոշումները,
• Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ իրականաել իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ:

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտներում,
• Աշխատանքային փորձը՝ 1-3 տարի
• Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office (Excel, Word, Outlook)
• Շփման հմտություններ – Կոնֆլիկտային իրավիճակների լուծում
• Պլանավորուման հմտություն – Աշխատանքի համակարգում և պլանավորում, ժամանակի արդյունավետ օգտագործում, լրացուցիչ ռեսուրսների պլանավորում,
• Խնդիրների լուծման կարողություն – Սեղմ ժամկետում խնդրի բացահայտման և լուծման հմտություն,
• Ծախսերի գիտակցում – Հաստատված բյուջեով աշխատալու կարողություն, ծախսերը խնայող միջոցների մշակում և կիրառում, շահույթի և եկամուտների խթանում, կազմակերպության ռեսուրսների խնայողության ձգտում։

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականի ցուցանիշներից)
• Եռամսյակային բոնուսներ (կախված է կատարողականի ցուցանիշներից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: