Տնօրինության գրասենյակի ղեկավար

Ժամկետ՝ 28/02/2022 - 14/03/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Տնօրինության գրասենյակի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Տնօրինության գրասենյակ

Հիմնական պարտականությունները

• Ապահովել Տնօրինության գրասենյակի արդյունավետ աշխատանքը
• Ընկերության Վարչության անունից և հանձնարարականով կապ հաստատել այլ կազմակերպությունների ղեկավար անձանց հետ
• Համակարգել Տնօրինության գրասենյակի մասնագետի կողմից Վարչության ժողովների կազմակերպումն ու արձանագրությունների կազմումը
• Ուղարկել Վարչության, Տնօրենների խորհրդի, Աուդիտ կոմիտեի կողմից տրված հանձնարարականները աշխատակիցներին, հետևել դրանց կատարմանն ու Վարչությանը պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի մասին
• Ըստ անհրաժեշտության համակարգել Տնօրինության գրասենյակի մասնագետի կողմից Վարչության անդամների գործուղումների կազմակերպումը
• Վերահսկել և համակարգել Տնօրինության գրասենյակի աշխատանքը, փաստաթղթաշրջանառության կազմակերպումը
• Ապահովել Տնօրինության գրասենյակի թիմի կողմից կատարված աշխատանքի պատշաճ որակը (կատարողականը)՝ ուսուցման և քոուչինգի միջոցով
• Համակարգել Տնօրինության գրասենյակի մասնագետի կողմից մուտքային թղթային և էլեկտրոնային նամակագրության, մասնավորապես ՀՀ ԿԲ-ից ստացվող գրությունների մշակումն ու դրանց ժամանակին փոխանցումը պատասխանատու աշխատակիցներին
• Համակարգել Տնօրենների խորհրդի և Աուդիտ կոմիտեի ժողովների համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը Ընկերության ստորաբաժանումների ղեկավարների կողմից
• Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված և ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

Հիմնական պահանջները

• Առնվազն երեք տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• Ղեկավարման առնվազն երկու տարվա փորձ
• Բարձրագույն կրթություն
• Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն
• MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
• Նախագծերի կառավարման հմտություններ
• Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն
• Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
• Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն
• Խնդիրների լուծման կարողություն

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով CV-ն։