Տնօրինության գրասենյակի մասնագետ
Ժամկետ՝ 01/09/2021 - 08/09/2021
Աշխատավայր՝ Երևան
Տնօրինության գրասենյակի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Տնօրինության գրասենյակ
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Տնօրինության գրասենյակի մասնագետի, ով պատասխանատու է Վարչության անդամներին ադմինիստրատիվ աջակցության ապահովման, փաստաթղթերի և տեղեկատվության շրջանառության, գործուղումների կազմակերպման համար:
Հիմնական պարտականություններ
- Տնօրինության գրասենյակի ամենօրյա ադմինիստրատիվ գործառույթների իրականացում,
- Վարչության անդամների մասնակցությամբ ներքին ու արտաքին հանդիպումների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի ապահովում,
- Տնօրինության գրասենյակի փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կերպով մշակում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ուղարկում, ընդունում, պահպանում և այլն` ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակներով,
- Հեռախոսազանգերի ընդունում և Վարչության անդամներին դրանց մասին ժամանակին տեղեկացում,
- Էլեկտրոնային և փոստային նամակագրության ներկայացում Վարչության անդամներին,
- Վարչության և ստորաբաժանումների ղեկավարների միջև տեղեկատվության շրջանառության ապահովում,
- Նիստերի արձանագրությունների կազմում,
- Գրավոր թարգմանությունների իրականացում հայերենով և անգլերենով,
- Վարչության անդամների և այլ ղեկավարների համար ուղևորությունների և դրանց հետ կապված լոգիստիկ հարցերի կազմակերպում ,
- Բոլոր տեղեկությունների և փաստաթղթերի գաղտնիության ապահովում։
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձն ադմինիստրատիվ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու կարողություն,
- Դինամիկ և արագ զարգացող միջավայրում աշխատելու կարողություն և պատրաստակամություն,
- Աշխատանքային գործընթացների օպտիմալացման և ստեղծագործ լուծումներ առաջարկելու կարողություն,
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Շփման, թիմային աշխատանքի և բանակցելու գերազանց հմտություններ,
- Խնդիրների լուծման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Գործարար էթիկայի իմացություն և դրանց հետևում աշխատանքում,
- Մանրամասների նկատմամբ ուշադրություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային հմտություններ (MS Word, Excel, Outlook):
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):