Օգտագործողների սպասարկման մասնագետ
Ժամկետ՝ 05/05/2023 - 26/07/2023
Աշխատավայր՝ Երևան
Օգտագործողների սպասարկման մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների վարչություն
Աշխատանքի ընդհանուր նկարագրություն
Oտագործողների սպասարկման մասնագետը պատասխանատու է ընկերության գլխամասային գրասենյակի ստորաբաժանումների և մասնաճյուղերի աշխատակիցների մոտ առաջացող խնդիրների լուծման, աշխատակիցների համար նոր տեխնիկական միջոցների տեղադրման և թարմացման համար։
Հիմնական պարտականությունները
- Իրականացնել ՏՏ բաժնի ամենօրյա գործառույթները,
- Տեղադրել, կարգավորել անհատական համակարգիչները, ցանցային մալուխները և այլ հարակից սարքավորումներ և համակարգեր,
- Տեղադրել և ապահովել բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով աշխատակայաններում, VoIP հեռախոսներում, տպիչներում և այլ անհրաժեշտ սարքավորումներում,
- Պարզել օգտագործողների խնդիրները, բացահայտել դրանց աղբյուրը, որոշել հնարավոր լուծումները, իրականացնել փորձարկումներ և տալ լուծումներ,
- Աջակցել աշխատակիցներին իրենց առօրյա խնդրիրներում, իրականացնել համակարգիչների և բաղկացուցիչ սարքավորումների ընթացիկ սպասարկում,
- Կատարել այլ հանձնարարություններ` կապված հիմնական պարտականությունների հետ:
Հիմնական պահանջները
- Համակարգչային տարբեր գործիքների և ծրագրերի տեղադրման ավտոմատացման գործիքների իմացություն,
- Thin-clients, սերվերային միջավայրում աշխատանքի փորձ,
- Wireless and Wired Enterprise տպիչների հետ աշխատանքի փորձ,
- Տարբեր hardware–ի և software–ի հետ աշխատանքի փորձ,
- Համակարգչի բաղկացուցիչ սարքավորումների և տեղադրման իմացություն,
- Համակարգչային ծրագրերի տեղադրման իմացություն,
- Գիտելիքներ ցանցային համակարգերի վերաբերյալ (IP Addressing, TCP/IP protocols, Network equipment),
- ՏՏ ոլորտում դասընթացների և վկայականների առկայությունն առավելություն է,
- Շփման և սպասարկման լավ հմտություններ,
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
- Խնդիրները շտապ բացահայտելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն,
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ,
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
- Բժշկական ապահովագրություն,
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
- Դասընթացներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն:
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: