Հարդ հավաքագրումների բաժնի մասնագետ/առաջատար մասնագետ
Ժամկետ՝ 10/08/2021 - 16/08/2021
Աշխատավայր՝ Երևան
Հարդ հավաքագրումների բաժնի մասնագետ/առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է Իրավաբանական վարչության հարդ հավաքագրումների բաժնի մասնագետի/առաջատար մասնագետի, ով պատասխանատու է խնդրահարույց վարկերի հետ տարվող աշխատանքների և ժամկետանց վարկերի հավաքագրման պլանների կատարողականի համար։ Կատարում է հեռախոսազանգեր և այցելություններ վարկառուների, երաշխավորողների և փոխկապակցված անձանց բնակության վայր և (կամ) աշխատավայր, տալիս և հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ համաձայն ընթացակարգի ժամկետանցության պատճառները պարզելու և հաճախորդների ընթացիկ ֆինանսական հնարավորությունները հասկանալու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել իրեն ամրակցված տարածաշրջանի և մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի վերադարձման հետ կապված աշխատանքները,
- Կառավարել իրեն հատկացված ժամկետանց վարկերի պորտֆելը, ձեռնարկել միջոցառումներ ժամկետանց վարկերի հետ հավաքագրման ուղղությամբ,
- Վարել բանակցություններ խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ` պարտավորությունը մարելու համա,:
- Վարել խնդրահարույց վարկերի տվյալների բազա,
- ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ) վարույթում գտնվող ժամկետանց վարկային պորտֆել ամրակցված/հանձնարարված լինելու դեպքում հանդես գալ այդ գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններում որպես ներակայացուցիչ, իրականացնել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններից ստացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, հաշվառել այդ փաստաթղթերը, տեղադրել համապատասխան գործի փաթեթում, դրանցում անհամապատասխանությունների, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում կատարել դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ, հսկողություն իրականացնել կատարողական վարույթում գտնվող Ընկերության գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ, պատրաստել և ներկայացնել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններին հասցեագրվող գրություններ, հսկողություն իրականացնել սնանկության վարույթում գտնվող Ընկերության գործերով սնանկության կառավարիչների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ, հետևել հարկադիր էլեկտրոնային և սնանկության աճուրդներին, հաշվառել նշանակված աճուրդները, Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, դատական նիստերին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
- Ապահովել խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը շահագրգիռ կողմերին,
- Ապահովել համապատասխան նամակագրությունների ստացումն ու տրամադրումը,
- Պատրաստել համապատասխան հաշվետվություններ՝ ըստ ղեկավարի պահանջի և համապատասխան ընթացակարգերի,
- Մասնակցել խնդրահարույց վարկերի կոմիտեին,
- Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ կատարել իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ,
- Իրականացնել իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Word, Excel) and PowerPoint,
- Աշխատանքի որակի ապահովում, աշխատանքի համակարգում և պլանավորում, ժամանակի արդյունավետ օգտագործում, լրացուցիչ ռեսուրսների պլանավորում, նպատակների և խնդիրների սահմանում, իրագործելի ծրագրի մշակում,
- Սեղմ ժամկետում խնդրի բացահայտման և լուծման հմտություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այլընտրանքային լուծումների առաջարկում, թիմով խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն, տրամաբանված մոտեցում ցանկացած խնդրի,
- Մարտահրավերների հաղթահարում, հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, արդարացված ռիսկի դիմում՝ նպատակներն ավարտին հասցնելու համար, շփման հմտություններ:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն