Հարդ հավաքագրումների բաժնի մասնագետ/առաջատար մասնագետ
Ժամկետ՝ 14/06/2022 - 01/12/2022
Աշխատավայր՝ Երևան
Հարդ հավաքագրումների բաժնի մասնագետ/առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն
Աշխատանքի նկարագրություն
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է Իրավաբանական վարչության հարդ հավաքագրումների բաժնի մասնագետի/առաջատար մասնագետի, ով պատասխանատու է խնդրահարույց վարկերի հետ տարվող աշխատանքների և ժամկետանց վարկերի հավաքագրման պլանների կատարողականի համար։
Հիմնական պարտականությունները
• Համակարգել իրեն ամրակցված տարածաշրջանի և մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի վերադարձման հետ կապված աշխատանքները
• Կառավարել իրեն հատկացված ժամկետանց վարկերի պորտֆելը, ձեռնարկել միջոցառումներ ժամկետանց վարկերի հետ հավաքագրման ուղղությամբ
• Վարել բանակցություններ խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ` պարտավորությունը մարելու համար
• Վարել խնդրահարույց վարկերի տվյալների բազա
• ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ) վարույթում գտնվող ժամկետանց վարկային պորտֆել ամրակցված/հանձնարարված լինելու դեպքում հանդես գալ այդ գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններում որպես ներակայացուցիչ
• Իրականացնել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններից ստացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, հաշվառել այդ փաստաթղթերը, տեղադրել համապատասխան գործի փաթեթում, դրանցում անհամապատասխանությունների, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում կատարել դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ
• Հսկողություն իրականացնել կատարողական վարույթում գտնվող Ընկերության գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ
• Պատրաստել և ներկայացնել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններին հասցեագրվող գրություններ
• Հսկողություն իրականացնել սնանկության վարույթում գտնվող Ընկերության գործերով սնանկության կառավարիչների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ, հետևել հարկադիր էլեկտրոնային և սնանկության աճուրդներին, հաշվառել նշանակված աճուրդները, Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, դատական նիստերին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար
• Ապահովել խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը շահագրգիռ կողմերին
• Մասնակցել խնդրահարույց վարկերի կոմիտեին
• Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ կատարել իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ։
Հիմնական պահանջները
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Word, Excel) և PowerPoint
• Աշխատանքի որակի ապահովում, աշխատանքի համակարգում և պլանավորում, ժամանակի արդյունավետ օգտագործում, լրացուցիչ ռեսուրսների պլանավորում, նպատակների և խնդիրների սահմանում, իրագործելի ծրագրի մշակում
• Սեղմ ժամկետում խնդրի բացահայտման և լուծման հմտություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այլընտրանքային լուծումների առաջարկում, թիմով խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն, տրամաբանված մոտեցում ցանկացած խնդրի
• Մարտահրավերների հաղթահարում, հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, արդարացված ռիսկի դիմում՝ նպատակներն ավարտին հասցնելու համար, շփման հմտություններ:
Արտոնությունների փաթեթ
• Մրցակցային աշխատավարձ
• Եռամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:
Ժամանակավոր պայմանագիր