Հարդ հավաքագրումների մասնագետ

Ժամկետ՝ 23/04/2021 - 11/05/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Հարդ հավաքագրումների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Խնդրահարույց վարկերի կառավարման վարչություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝

Հարդ հավաքագրումների վարչության մասնագետը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի հետ տարվող աշխատանքների համար: Կատարում է հեռախոսազանգեր և այցելություններ վարկառուների, երաշխավորողների և փոխկապակցված անձանց տուն և (կամ) աշխատավայր, տրամադրում և հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ համաձայն ընթացակարգի ժամկետանցության պատճառները պարզելու և հաճախորդների ընթացիկ ֆինանսական հնարավորությունները հասկանալու համար

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Համակարգում է իր տարածաշրջանի, այլ մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի հետ կապված աշխատանքները։
  • Հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով փորձում է հասկանալ չվճարման պատճառները։
  • Հետամուտ է լինում ժամկետանց վարկերի՝ գործող ընթացակարգին համապատասխան՝ Հարդ հավաքագրումների բաժնին փոխանցմանը։
  • Ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում նախապատրաստում և Իրավաբանական վարչությանն է փոխանցում խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների գործերը:
  • Բանակցություններ է վարում խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ` պարտավորությունները մարելու համար։
  • Ապահովում է խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը շահագրգիռ կողմերին։
  • Պատրաստում է համապատասխան հաշվետվություններ՝ ըստ ղեկավարի պահանջի և գործող ընթացակարգերի։
  • Մասնակցում է խնդրահարույց վարկերի կոմիտեին` գործող ընթացակարգերի համաձայն։
  • իրականացնում է նաև իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:

 ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում (վարկային մասնագետի աշխատանքային փորձը ցանկալի է),
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն ( MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank 4),
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն,
  • ՀՀ տարածքում հաճախակի և տևական գործուղումների մեկնելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Հարդ հավաքագրումների մասնագետ – Անուն, ազգանուն»:

Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։