Հարդ հավաքագրումների մասնագետ
Ժամկետ՝ 22/03/2021 - 19/04/2021
Աշխատավայր՝ Արմավիր
Հարդ հավաքագրումների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Խնդրահարույց վարկերի կառավարման վարչություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝
Հարդ հավաքագրումների վարչության մասնագետը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի հետ տարվող աշխատանքների համար: Կատարում է հեռախոսազանգեր և այցելություններ վարկառուների, երաշխավորողների և փոխկապակցված անձանց տուն և (կամ) աշխատավայր, տրամադրում և հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ համաձայն ընթացակարգի ժամկետանցության պատճառները պարզելու և հաճախորդների ընթացիկ ֆինանսական հնարավորությունները հասկանալու համար
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Համակարգում է իր տարածաշրջանի, այլ մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի հետ կապված աշխատանքները։
- Հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով փորձում է հասկանալ չվճարման պատճառները։
- Հետամուտ է լինում ժամկետանց վարկերի՝ գործող ընթացակարգին համապատասխան՝ Հարդ հավաքագրումների բաժնին փոխանցմանը։
- Ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում նախապատրաստում և Իրավաբանական վարչությանն է փոխանցում խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների գործերը:
- Բանակցություններ է վարում խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ` պարտավորությունները մարելու համար։
- Ապահովում է խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը շահագրգիռ կողմերին։
- Պատրաստում է համապատասխան հաշվետվություններ՝ ըստ ղեկավարի պահանջի և գործող ընթացակարգերի։
- Մասնակցում է խնդրահարույց վարկերի կոմիտեին` գործող ընթացակարգերի համաձայն։
- իրականացնում է նաև իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում (վարկային մասնագետի աշխատանքային փորձը ցանկալի է),
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն ( MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank 4),
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
- Վերլուծական մտածողություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն,
- ՀՀ տարածքում հաճախակի և տևական գործուղումների մեկնելու պատրաստակամություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Հարդ հավաքագրումների մասնագետ – Անուն, ազգանուն»:
Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։