Մարդկային ռեսուրսների մասնագետ (Աշխատակազմի հավաքագրող)

Ժամկետ՝ 24/01/2022 - 06/02/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Մարդկային ռեսուրսների մասնագետ (Աշխատակազմի հավաքագրող)
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Մարդկային ռեսուրսների մասնագետ (այդ թվում՝ առաջատար կամ գլխավոր), ով պատասխանատու է անձնակազմի հավաքագրման և ադապտացման (onboarding) գործընթացի կազմակերպման, աշխատակիցների կատարողականի գնահատման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ՄՌԿ վարչության գործառնական թիմի կողմից իրականացվող աշխատանքների աջակցության համար։

Հիմնական պարտականությունները

  • Անձնակազմի հավաքագրման և ադապտացման գործընթացների իրականացում, այդ թվում՝ ներքին և արտաքին մրցույթների կազմակերպում, աշխատանքի հայտարարությունների մշակում և տեղադրում, հարցազրույցների իրականացում, ադապտացման (onboarding) գործընթացի կազմակերպում,
  • Հավաքագրման առկա և նոր աղբյուրների ու մեթոդների վերլուծություն, առավել արդյունավետ տարբերակների ընտրություն և կիրառում,
  • Հավաքագրման և հեդհանթինգային կազմակերպությունների, առցանց մասնագիտացված հարթակների հետ համագործակցության ապահովում,
  • Համագործակցություն բուհերի հետ պրակտիկայի/ստաժավորման ծրագրերի իրականացման նպատակով,
  • Թեկնածուների հետ արդյունավետ հարաբերությունների կառուցում, գործատուի բրենդի ճանաչելիության խթանում,
  • Աշխատակիցների կատարողականի գնահատման և վերանայման գործընթացի կազմակերպում, արդյունքների հավաքագրում և վերլուծություն,
  • Մասնակցություն տաղանդների կառավարման և այլ ՄՌԿ նախագծերի/հետազոտությունների իրականացմանը,
  • Մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող ընթացակարգերի, աշխատանքային նկարագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի մշակում և/կամ վերանայում, ինչպես նաև անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և վերլուծությունների իրականացում,
  • Ըստ անհրաժեշտության, աջակցություն ՄՌԿ գործառնական թիմի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Նշված ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Հավաքագրման հարթակների, աղբյուրների և մեթոդների իմացություն,
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Աշխատանքային գործընթացների օպտիմալացման և ստեղծագործ լուծումներ առաջարկելու կարողություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Շփման, թիմային աշխատանքի և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ (MS Office), ArmSoft ծրագրի իմացությունն առավելություն է,
  • Առցանց հանդիպումների հարթակների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):