Մարդկային ռեսուրսների մասնագետ/Մարդկային ռեսուրսների ադմինիստրատոր

Ժամկետ՝ 14/04/2023 - 29/05/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Մարդկային ռեսուրսների մասնագետ/Մարդկային ռեսուրսների ադմինիստրատոր
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Մարդկային ռեսուրսների մասնագետ/Մարդկային ռեսուրսների ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի անձնակազմի տեղաշարժերի հետ կապված փաստաթղթային ձևակերպումների և գործընթացների կանոնակարգման և բարելավման, աշխատակիցների վարձատրության և պարգևատրման համակարգերի կարգավորման, հաշվետվությունների ներկայացման, աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացների իրականացման, աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման համար։

Հիմնական պարտականությունները

  • Մշակել և վերանայել մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող ընթացակարգերը, կարգերը, հրամանները, աշխատանքային պայմանագրերը, համաձայնագրերը, աշխատանքային նկարագրերը և այլ անհրաժեշտ իրավական ակտերը,
  • Պատրաստել աշխատակիցներին և այլ կազմակերպություններ ներկայացվող անհրաժեշտ տեղեկանքներ,
  • Վարել աշխատակիցների անձական գործերը,
  • Իրականացնել աշխատակիցների բացակայություններին և գործուղումներին առնչվող ողջ գործընթացները,
  • Կազմակերպել աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման գործընթացը,
  • Կազմակերպել աշխատակիցների վարկավորման գործընթացը,
  • Կազմել և ներկայացնել ներքին և արտաքին հաշվետվություններ, վերլուծել ՄՌԿ առնչվող տվյալներ,
  • Իրականացնել ելքային հարցազրույցներ,
  • Իրականացնել աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը,
  • Ըստ անհրաժեշտության մասնակցել ՄՌԿ վարչության կողմից իրականացվող տարբեր նախագծերին և այլ գործընթացներին։

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Աշխատանքային գործընթացների օպտիմալացման և ստեղծագործ լուծումներ առաջարկելու կարողություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Շփման, թիմային աշխատանքի և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ (MS Office), ArmSoft ծրագրի իմացություն:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: