Մարդկային ռեսուրսների մասնագետ
Ժամկետ՝ 21/10/2021 - 03/11/2021
Աշխատավայր՝ ք․ Երևան
Մարդկային ռեսուրսների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն
Աշխատանքի ըդհանուր նկարագիր
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Մարդկային ռեսուրսների մասնագետի, ով պատասխանատու է անձնակազմի ուսուցման և զարգացման, աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացների իրականացման, աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, ՄՌԿ վարչության անձնակազմի հավաքագրման և գործառնական թիմերի կողմից իրականացվող աշխատանքների աջակցության համար։
Հիմնական պարտականություններ
- Բացահայտել անձնակազմի ուսուցման կարիքները աշխատակիցների կատարողականի գնահատումները վերլուծելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հարցումներ անցկացնելու միջոցով,
- Կազմակերպել աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը,
- Գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա մշակել և իրագործել աշխատակիցների զարգացման տարեկան պլանները և ուսուցման ծրագրերը,
- Իրականացնել մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող ընթացակարգերի, կարգերի, հրամանների, աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային նկարագրերի և այլ անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և/կամ վերանայում,
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ,
- Ըստ անհրաժեշտության մասնակցել ՄՌԿ վարչությունում իրականացվող տարբեր նախագծերի ու հետազոտությունների, աջակցել անձնակազմի հավաքագրման և գործառնական թիմերի կողմից իրականացվող աշխատանքներին։
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Տվյալ ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու կարողություն,
- Աշխատանքային գործընթացների օպտիմալացման և ստեղծագործ լուծումներ առաջարկելու կարողություն,
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Շփման, թիմային աշխատանքի և բանակցելու գերազանց հմտություններ,
- Համակարգչային հմտություններ (MS Office), ArmSoft ծրագրի իմացությունն առավելություն է,
- Առցանց հանդիպումների հարթակների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգ
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):