Դասընթացավար

Ժամկետ՝ 20/06/2023 - 27/09/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դասընթացավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է իր եռանդուն ուսուցման և զարգացման մասնագետ-թիմակցին, ով կկազմակերպի, կկորդինացնի ուսուման և զարգացման, օնբորդինգի, թիմբիլդինգի գործընթացները կազմակերպությունում։

Հիմնական պարտականությունները

  • Իրականացնել անձնակզմի համար անհրաժեշտ զարգացման պլանի կազմման աշխատանքներ
  • Վեր հանել և կազմակերպել անձնակազմի զարգացման համար անհրաժեշտ դասընթաները և կազմակերպել դրանք
  • Կազմել, կազմակերպել և վերահսկել կորպորատիվ դասընթացներ
  • Հետևել դասընթացների արդյունավետությանը
  • Համագործակցել ՖԻՆՔԱ գլոբալ թիմի հետ օն-լայն դասընթացների աշխատանքների մասով
  • Կազմել տեղային ու միջազգային նշանակության հաշվետվություններ
  • Մասնակցել ՄՌԿ ամենօրյա գործընթացներին
  • Աջակցել ՄՌԿ թիմի առջև դրված նպատակների և թիրախների իրականացմանը

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների ոլորտում
  • Կորպորատվ դասընթացների կազմման և իրականացման առնվազն երկու տարվա փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանկային կամ ֆինանսական ոլորում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Դասընթացների իրականացման մեթոդների և գործիքների վարժ տիրապետում
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Աշխատանքային գործընթացների օպտիմալացման և ստեղծագործ լուծումներ առաջարկելու կարողություն
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Շփման, թիմային աշխատանքի և բանակցելու գերազանց հմտություններ
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային հմտություններ (MS Office)

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից),
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: