Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Ժամկետ՝ 05/04/2022 - 18/01/2023
Աշխատավայր՝ Երևան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Ռիսկերի, համապատասխանության և ներքին վերահսկողության վարչություն
Աշխատանքի նկարագրություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է Տեղեկատվական անվտանգության մասնագետի, ով պատասխանատու է կազմակերպության տեղեկատվական անվտանգության ապհովման պաշտպանելու համար։
Հիմնական պարտականություններ
• Մշակել և ներդնել տեղեկատվական անվտանգության և բիզնեսի շարունակականության քաղաքականություններ, ընթացակարգեր և չափորոշիչներ
• Ստեղծել և պահպանել համակարգ, որը խթանում է համակարգերի, ցանցերի և հարակից վարչական գործունեության տեղեկատվական անվտանգության ռիսկերի գնահատումը և ապահովում ռիսկերի կառավարումը
• Զարգացնել և պահպանել Կազմակերպության գնահատումների, պլանների, գործառնությունների վերանայումն ու մոնիտորինգն ապահովող տեղեկատվական անվտանգության համակարգը
• Կազմակերպել նոր աշխատակիցների ներածական, իսկ բոլոր աշխատակիցների համար շարունակական վերապատրաստումը
• Զարգացնել և պահպանել տեղեկատվական համակարգերի՝ աղետներից վերականգնման և արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման համակարգը
• Ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովին
• Ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցներ և մեխանիզմներ՝ պաշտպանելու կազմակերպությունը էլեկտրոնային եղանակով պահվող և/կամ փոխանցված տվյալների չարտոնված մուտքից և սպասվող սպառնալիքներից, վտանգներից
• Վերահսկել և/կամ աջակցել կազմակերպության տեղեկատվական համակարգերի անվտանգության մշտական մոնիտորինգի իրականացման գործընթացները
• Պարբերաբար գնահատել տեղեկատվական անվտանգության ռիսկը
• Իրականացնել ֆունկցիոնալության և բացթողումների վերլուծություններ
• Գնահատել և առաջարկություններ ներկայացնել տեղեկատվական անվտանգության նոր տեխնոլոգիաների և միջոցառումների ներդրման ուղղությամբ
• Իր պարտականությունների շրջանակներում իրականացնել այլ հանձնարարություններ
Հիմնական պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Ֆինանսական ոլորտի տեղեկատվական համակարգերի բնագավառում
• Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
• Վերլուծական ունակություններ, ինչպես նաև խնդիրները և առաջնահերթյունները հասկանալու հմտություններ
• Հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտություններ
• ՏՏ կառավարման, կառավարման, անվտանգության և վերահսկման շրջանակների և համապատասխան ստանդարտների, ուղեցույցների և պրակտիկայի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն է (COBIT 4.,1 ISO 27001, ISO 27002, ITIL)
• Ֆինանսկան գործառնությունների իմացությունը առավելություն է
• Տեղեկատվական անվտանգության և բիզնեսի շարունակականության համակագի ներդրման փորձը առավելություն է
Արտոնությունների փաթեթ
• Մրցակցային աշխատավարձ
• Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: