Փորձնակ
Ժամկետ՝ 07/07/2021 - 21/07/2021
Աշխատավայր՝ Վանաձոր
Փորձնակ
Բաժին / Մասնաճյուղ՝ Վանաձոր մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
«ՖԻՆՔԱ» Հայաստանը փնտրում է փորձնակի, ով ներգրավված կլինի մասնաճյուղի կողմից իրականացվող վարկավորման գործընթացներում և կաջակցի բիզնեսի զարգացման մենեջերներին՝ հաճախորդների ներգրավման, խորհրդատվության տրամադրման, վերլուծությունների իրականացման և վարկավորման հետ կապված այլ գործառույթների իրականացման հարցում:
Հիմնական պարտականություններ
- Ուղիղ մարքեթինգի միջոցով հաճախորդների ներգրավում և կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների ներկայացում, խորհրդատվություն
- Վարկային հայտի ընդունում, ֆինանսատնտեսական վերլուծություն և վարկային ռիսկերի գնահատում
- Վարկային փաթեթի կազմում, վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացի կազմակերպում
- Հետվճարային և ընթացիկ մոնիտորինգի իրականացում
- Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
- Թիրախների սահմանում, իրականացում
Հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Հուսալիություն և առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
- Վստահության և հարգանքի վրա հիմնված արդյունավետ գործարար հարաբերությունների ձևավորում
- Վերլուծական մտածողություն
- Վաճառքի հմտություններ
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն
- Ստրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Համակարգչային գիտելիքների իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank 4)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է