Դատական իրավաբանների բաժնի իրավաբան/առաջատար իրավաբան

Ժամկետ՝ 11/05/2022 - 15/07/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դատական իրավաբանների բաժնի իրավաբան/առաջատար իրավաբան
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

Աշխատանքի նկարագրություն

Դատական իրավաբանների բաժնի իրավաբանը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող գործերով Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։

Հիմնական պարտականությունները

• իրականացնել իրավաբանական վարչությանը փոխանցված ժամկետանց վարկային գործերով համապատասխան փաթեթների կազմումը, ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների պատրաստումը և դատարան ներկայացումը, դատական նիստերի մասնակցությունը, գործի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների, սնանկության վարույթներով դիմումների, պահանջների այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշտության համաձայնությունների կնքում
• դատական գործերով վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետնում այդ գործերով կատարողական թերթեր տրամադրելու (հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու) համար ներկայացնել դիմումներ համապատասխան դատարաններ, ինչպես նաև հետևել կատարողական թերթերը դատարանների կողմից հարկադիր կատարման ծառայություն ուղղարկված լինել/չլինելու ընթացքին
• հետևել դատական և սնանկության գործընթացոում գտնվող գործերի ընթացքին, նշանակված աճուրդներին, վարել հաշվառում աճուրդներում գտնվող գործերի և գույքերի վերաբերյալ
• իրականացնել դատարաններից, սնանկության կառավարչներից, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունից, ինչպես նաև դատավարության կողմերից ստացված փաստաթղթերի հաշվառումը դատական գործերի էլեկտրոնային եղանակով վարվող հաշվետվությունում, իրականացնել այդ փաստաթղթերի տեղադրումը համապատասխան դատական գործերի փաթեթում
• Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, դատական նիստերին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար
• Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել իրավաբանական վարչության գործառույթների շրջանակներում մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ
• Իրավաբանական վարչության դատական իրավաբանների բաժնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել դատական իրավաբանների բաժնի գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ
• իրականացնել իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ

Հիմնական պահանջները

• Բարձրագույն իրավաբանական կրթություն
• Առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
• Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office
• Սեղմ ժամկետում խնդրի բացահայտման և լուծման հմտություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այլընտրանքային լուծումների առաջարկում, թիմում խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն
• Մարտահրավերների հաղթահարում, հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, շփման հմտություններ

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Եռամսյա բոնուսներ (կախված է կատարողականի ցուցանիշներից)
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: