Մասնաճյուղի ղեկավար

Ժամկետ՝ 26/07/2022 - 10/08/2022
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Մասնաճյուղի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ «Կոմիտաս» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Մասնաճյուղի ղեկավարը պատասխանատու է մասնաճյուղի աշխատանքների կազմակերպման, վերահսկման և իրականացման համար։

Հիմնական պարտականությունները

• Վերահսկել մասնաճյուղում կազմակերպության ծառայությունների ռազմավարական և գործառնական նպատակների իրականացման աշխատանքները
• Վերահսկել և ղեկավարել մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործընթացները
• Հետևել մասնաճյուղի կողմից ներքին ընթացակարգերի պահպանմանը
• Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ
• Ներքին ընթացակարգերին համապատասխան կատարել աշխատակիցների գնահատում, նպաստել աշխատակիցների ուսուցմանն ու զարգացմանը
• Հետևել աշխատանքային միջավայրին՝ խրախուսելով փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն
• Կազմել մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները
• Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը՝ նշված տարածաշրջանում գործառնական ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով
• Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորման աշխատանքներին
• Հանդես գալ որպես «Ֆինքա» Հայաստանի ներկայացուցիչ տվյալ տարածաշրջանում և նպաստել «Ֆինքա» բրենդի ճանաչելիության բարձրացմանը
• Ներկայացնել առաջարկություններ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
• Ըստ անհրաժեշտության աջակցել «ՖԻՆՔԱ» Հայաստանի ղեկավար մարմիններին
• Իրականացնել օրենքով կամ այլ օրենսդրական և ներքին իրավական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն
• Ղեկավարման ավելի քան 2 տարվա փորձ
• Հայերենի գերազանց, ռուսերենի անգլերենի լավ իմացություն
• MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
• Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն, կոնֆլիկտային և բարդ իրավիճակների լուծման ունակություն
• Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
• Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
• Թիմային աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, պատվիրակելու և հետևողականորեն վերահսկելու ունակություններ
• Բիզնես գործընթացներ կառավարելու հմտություն
• Վերլուծական և համադրական մտածողություն
• Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

Ժամանակավոր պայմանագիր