Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետ

Ժամկետ՝ 22/03/2021 - 19/04/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Խնդրահարույց վարկերի կառավարման վարչություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝

Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետը պատասխանատու է դուրսգրված վարկերի հավաքագրման գործընթացի համար: Մասնագետը հեռախոսազանգեր է կատարում վարկառուներին, երաշխավորներին, գրավատուներին և փոխկապակցված անձանց, տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, համաձայն գործող ընթացակարգի` զանգահարում է հաճախորդներին՝ պարզելու համար հաճախորդների ֆինանսական խնդիրների պատճառները, ընթացիկ ֆինանսական վիճակը և հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված ժամկետանց պարտավորության մարման հետ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Համակարգել դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման աշխատանքներըզանգեր կատարելու, իսկ անհրաժեշտության դեպքում Գլխամասային գրասենյակում հաճախորդի խնդիրը հասկանալու նպատակով հանդիպումներ կազմակերպելու միջոցով,
  • Լսել հաճախորդներին և փորձել հասկանալ նրանց խնդիրները/առարկությունները` փորձելով արդյունավետ բանակցությունների միջոցով հաճախորդներից վճարման վերաբերյալ խոստումստանալ,
  • Ապահովել խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների, երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ հաղորդակցությունը պարտքի վճարման վերաբերյալ,
  • Ստանալ և տրամադրել տեղեկատվություն խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների ֆինանսական վիճակի վերաբերյալ,
  • Ըստ ղեկավարի պահանջի և գործող ընթացակարգերի՝կազմել համապատասխան հաշվետվություններ,
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել համապատասխան տարածաշրջանի պարտքերի կառավարման կոմիտեներին,
  • Իրականացնել նաև հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի փորձն ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank 4-ի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետ – Անուն, ազգանուն»:

Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։