Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետ

Ժամկետ՝ 14/09/2021 - 21/09/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

Աշխատանքի ըդհանուր նկարագիր

Դուրսգրված վարկերի հավաքագրումների մասնագետը պատասխանատու է հեռախոսազանգերի միջոցով դուրս գրված վարկերի հավաքագրման գործընթացը կազմակերպելու համար:

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել իր պորտֆելում առկա խնդրահարույց վարկերի հետբերման հետ կապված աշխատանքները,
  • Կատարել հեռախոսազանգեր ժամկետանց վարկ ունեցող վարկառուներին, ձեռնարկել միջոցառումներ դրանց հավաքագրման համար,
  • Հետամուտ լինել ժամկետանց վարկերը իրավաբանական վարչության այլ բաժիններ փոխանցելու գործընթացին,
  • Ապահովել խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը,
  • Ըստ անհրաժեշտութան կազմել համապատասխան հաշվետվություններ,
  • Մասնակցել խնդրահարույց վարկերի կոմիտեին`գործող ընթացակարգերի համաձայն,
  • Բաժնի ղեկավարի հետ քննարկել ամենօրյա աշխատանքներն ու հանձնարարությունները,
  • Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ կատարել իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Ֆինանսաբանկային համակարգում դուրս գրված վարկերի հետբերման աշխատանքային փորձի առկայությունը և հետբերման գործընթացի հետ կապված գործող օրենսդրության պահանջների իմացությունը պարտադիր է,
  • Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office (Excel, Word, Outlook) ծրագրերի լավ իմացություն, AS-Bank 4 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացությունը, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Դիմելու կարգ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):