Դատական իրավաբանների բաժնի իրավաբան

Ժամկետ՝ 21/03/2023 - 15/04/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դատական իրավաբանների բաժնի իրավաբան
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

Աշխատանքի նկարագրություն

Ժամանակավոր պայմանագիր

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է Իրավաբանական վարչության դատական իրավաբանների բաժնի իրավաբանի, ով պատասխանատու է իր պորտֆելում գտնվող գործերով Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև իրավաբանական վարչության ղեկավարի և դատական իրավաբանների բաժնի ղեկավարի հանձնանարությունների ժամանակին և պատշաճ կերպով կատարման համար:

 Հիմնական պարտականությունները

  • համապատասխան փաթեթների կազմում, ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների պատրաստում և դատարան ներկայացում, մասնակցություն դատական նիստերին, գործի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների, սնանկության վարույթներով դիմումների, պահանջների այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում, հաշտության համաձայնությունների կնքում,
  • դատական գործերով վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում այդ գործերով կատարողական թերթեր տրամադրելու (հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու) համար դիմումների ներկայացում համապատասխան դատարաններ, ինչպես նաև վերահսկողություն կատարողական թերթերը դատարանների կողմից հարկադիր կատարման
  • ծառայություն ուղղարկված լինել/չլինելու ընթացքի նկատմամբ,
  • մահացած պարտապանների նկատմամբ ունեցած Ընկերության պահանջների պատրաստում և ներկայացում համապատասխան իրավասու/պաշտոնատար անձանց,
  • դատական և սնանկության գործընթացում գտնվող գործերի ընթացքի, նշանակված աճուրդների նկատմամբ վերահսկողություն, աճուրդներում գտնվող գործերի և գույքերի վերաբերյալ հաշվառում,
  • դատարաններից, սնանկության կառավարչներից, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունից, ինչպես նաև դատավարության կողմերից ստացված փաստաթղթերի հաշվառում դատական գործերի էլեկտրոնային եղանակով վարվող հաշվետվությունում, նշված փաստաթղթերի տեղադրում համապատասխան դատական գործերի փաթեթում,
  • Ընկերության անունից մասնակցություն վարչական վարույթներին, դատական նիստերին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
  • ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ) վարույթում գտնվող ժամկետանց վարկային պորտֆել տրամադրված լինելու դեպքում այդ գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններում ներակայացուցչության ապահովում, ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններից ստացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի հաշվառում, տեղադրում համապատասխան գործի փաթեթում,
  • դրանցում անհամապատասխանությունների, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացում, կատարողական վարույթում գտնվող,
  • Ընկերության գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ հսկողություն,  ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններին հասցեագրվող գրությունների պատրաստում և ներկայացում, սնանկության վարույթում գտնվող Ընկերության գործերով սնանկության կառավարիչների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ հսկողություն, հարկադիր էլեկտրոնային աճուրդների և սնանկության աճուրդների հետևում, նշանակված աճուրդների հաշվառում, Ընկերության անունից մասնակցություն վարչական վարույթներին, դատական նիստերին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
  • Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ իրավաբանական վարչության գործառույթների շրջանակներում մտնող այլ հանձնարարությունների և առաջադրանքների իրականացում,
  • իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականների իրականացում:

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Word, Excel) and PowerPoint,
  • Աշխատանքի որակի ապահովում, աշխատանքի համակարգում և պլանավորում, ժամանակի արդյունավետ օգտագործում, լրացուցիչ ռեսուրսների պլանավորում, նպատակների և խնդիրների սահմանում, այլոց աշխատանքների կազմակերպում կամ պլանավորում, իրագործելի ծրագրի մշակում,
  • Սեղմ ժամկետում խնդրի բացահայտման և լուծման հմտություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այլընտրանքային լուծումների առաջարկում, թիմով խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն, տրամաբանված մոտեցում ցանկացած խնդրի,
  • Մարտահրավերների հաղթահարում,  հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, շփման հմտություններ:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: