Բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ

Ժամկետ՝ 18/02/2021 - 25/03/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝

Բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետը պատասխանատու է կազմակերպության բյուջեի կազմման և բյուջեի կատարողականի, ֆինանսական ցուցանիշների վերլուծության ու համադրման, որոշակի ներքին և արտաքին հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստման համար, տրամադրում է ֆինանսական կառավարման տեղեկատվություն ընկերությանը` նպատակ ունենալով աջակցել ընկերությանը հասնել իր առաքելությանը՝ նվազագույն ռիսկերով և առավելագույն արդյունավետությամբ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Ապահովել տարեկան բյուջեի կազմման գործընթացը,
  • Կազկակերպել և կոորդինացնել ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացները,
  • Վարկային պորտֆելի կանխատեսում և պլանավորում ամսական կտրվածքով` ներքին պլանների իրականացման համար,
  • Պատրաստել հաշվետվություններ՝ փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների բացահայտման համար,
  • Իրականացնել ծախսերի վերահսկողություն և սպասվելիք ծախսերի համապատասխանության ստուգում պլանավորած բյուջեի հետ,
  • Իրականացնել ֆինանսական և շուկայական վերլուծություն`ներկայացնելով արդյունքների և շեղումների վերաբերյալ մեկնաբանություններ,
  • Պատրաստել հաշվետվություններ ընկերության եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերաբերյալ ըստ մասնաճյուղերի և ըստ վարկատեսակների,
  • Պատրաստել տարատեսակ վարկային վերլուծական հաշվետվություններ՝ տարանջատված ըստ մասնաճյուղերի, վարկատեսակների և այլն,
  • Անհրաժեշտության դեպքում կազմել այլ վերլուծական հաշվետվություններ,
  • Հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականների իրականացում։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական կամ մաթեմատիկական բարձրագույն կրթություն,
  • Բյուջեի կազմման, ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական վերլուծությունների պատրաստման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների և հաշվապահական գործընթացների ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային MS Office Word, Excel և PowerPoint MS Office, ՀԾ-Բանկ-4, ՀԾ-Աշխատավարձ, ՀԾ-Ձեռնարկություն -ի իմացություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների լուծման կարողություն,
  • Վերլուծական հմտություններ և ճշտապահություն,
  • Աշխատանքի որակի ապահովում,
  • Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Մարտահրավերների հաղթահարում, հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, ինքնագնահատականի բավարար մակարդակ, արդարացված ռիսկի դիմում նպատակներն ավարտին հասցնելու համար,
  • Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն,
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ․ հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով`  “Բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ –  Անուն, Ազգանուն:

Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։