Բիզնեսի զարգացման առաջատար մենեջեր (Վարկային մասնագետ)

Ժամկետ՝ 04/08/2021 - 16/08/2021
Աշխատավայր՝ Աբովյան
Հաստիք՝ Բիզնեսի զարգացման առաջատար մենեջեր (Վարկային մասնագետ)
Բաժին / Մասնաճյուղ՝ «Աբովյան» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

 Բիզնեսի զարգացման առաջատար մենեջերը (Վարկային մասնագետը) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի  թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
  • Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ
  • Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
  • Թիրախների սահմանում, իրականացում 

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն,
  • Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
  • Ստրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word), AS-Bank 4
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն