Հաշվետվությունների վարչության առաջատար մասնագետ

Ժամկետ՝ 18/02/2021 - 25/03/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Հաշվետվությունների վարչության առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների վարչություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Հաշվետվությունների վարչության առաջատար մասնագետը մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը և այն պատրաստում է արտաքին ու ներքին ստացողներին ճշգրիտ և ժամանակին ներկայացնելու համար։ Պարբերաբար վերլուծում է Կազմակերպության օպերացիոն և ֆինանսական հաշվետվությունները՝ ստուգելով տվյալների որակի բավարար մակարդակը։ Վերլուծում է կազմակերպության ֆինանսական ու օպերացիոն ցուցանիշների փաստացի կատարողականն ու պատմական դինամիկան և համադրում է պլանային և կանխատեսված ցուցանիշների հետ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների պատրաստում և ուղարկում,
  • ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների համապատասխանության ապահովում օրենսդրական և կանոնակարգային պահանջներին,
  • Համաձայն ՖՀՄՍ-ի պահանջների ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
  • Կազմակերպության ղեկավար անձնակազմի ներքին օգտագործման օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվությունների պատրաստում,
  • Այլ արտաքին միջազգային գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների պատրաստում,
  • Արտաքին և ներքին այլ տեղեկատվության պատրաստում,
  • Հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականների իրականացում։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական կամ մաթեմատիկական բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների և հաշվապահական գործընթացների ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային MS Office Word, Excel և PowerPoint-ի իմացություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների լուծման կարողություն,
  • Վերլուծականհմտություններ և ճշտապահություն,
  • Աշխատանքի որակի ապահովում,
  • Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Մարտահրավերների հաղթահարում, հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, ինքնագնահատականի բավարար մակարդակ, արդարացված ռիսկի դիմում նպատակներն ավարտին հասցնելու համար,
  • Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն,
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ․ հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով`  “Հաշվետվությունների վարչության առաջատար մասնագետ –  Անուն, Ազգանուն:

Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։