Ներքին վերահսկողության առաջատար/գլխավոր մասնագետ

Ժամկետ՝ 08/08/2023 - 27/09/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Ներքին վերահսկողության առաջատար/գլխավոր մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Ռիսկերի, համապատասխանության և ներքին վերահսկողության վարչություն

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն փնտրում է Ներքին վերահսկողության առաջատար/գլխավոր մասնագետի, ով պատասխանատու է ընկերության տարբեր ստորաբաժանումներում/մասնաճյուղերում ստուգումների իրականացման, վերահսկողական գործառույթների արդյունքում բացահայտված խախտումների, անհամապատասխանությունների, բացթողումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, գործառնական և այլ ռիսկերի բացահայտման, ինչպես նաև դրանց վերացման, զսպման և նվազեցման ուղղությամբ առաջարկների և խորհրդատվության ներկայացման համար:

Հիմնական պարտականությունները

• Ստուգել բիզնես գործընթացների կամ առանձին գործառույթների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ընկերության քաղաքականություններին, ընթացակարգերին և այլ ներքին իրավական ակտերի պահանջներին,
• Ստուգել տեղեկատվական համակարգեր մուտքագրված տեղեկատվության ամբողջականությունն ու արժանահավատությունը,
• Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով անցկացնել հարցազրույցներ վերստուգվող կամ փոխկապակցված ստորաբաժանումների աշխատակիցների, հաճախորդների և ներգրավված այլ անձանց հետ,
• Վերլուծել ստուգման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը, համադրել այն այլ տվյալների հետ, հատկորոշել բնորոշ ռիսկերը (այդ թվում` գործառնական, խարդախության և կեղծարարության (fraud)), գնահատել դրանց հետևանքները և ներկայացնել առաջարկներ ռիսկերի մեղմացման կամ չեզոքացման վերաբերյալ,
• Մասնակցել ստուգման համար ընտրանքի կատարմանը` հիմք ընդունելով ներքին կառավարչական, «կարմիր ազդակների» հաշվետվությունները և այլ հսկողական գործիքներ,
• Իրականացնել հետստուգման աշխատանքներ (follow-up) և մոնիթորինգներ,
• Կազմել և ներկայացնել հաշվետվություններ կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։

Հիմնական պահանջները

• Բարձրագույն կրթություն,
• Ֆինանսաբանկային համակարգում ռիսկերի և/կամ ներքին վերահսկողության և/կամ համապատասխանության մասնագետի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
• Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
• Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու կարողություն,
• Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
• Խնդիրների լուծման կարողություն,
• Շփման և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
• Համակարգչային հմտություններ (MS Office)։

Արտոնությունների փաթեթ

• Մրցակցային աշխատավարձ
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
• Բժշկական ապահովագրություն
• Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

Աշխատանքի դիմում