Մարքեթինգի փորձնակ
Ժամկետ՝ 21/10/2022 - 30/12/2022
Աշխատավայր՝ Երևան
Մարքեթինգի փորձնակ
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարքեթինգի վարչություն
Աշխատանքի նկարագրություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է մարքեթինգի փորձնակի, ով ներգրավված կլինի Մարքեթինգի վարչության կողմից իրականացվող բոլոր աշխատանքներում և կաջակցի վարչության աշխատակիցներին՝ մարքեթինգային գործունեության և նախաձեռնությունների իրականացման գործում: Փորձնակության ավարտին, թեկնածուի կատարողականից կախված, կարող է լինել աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն:
Հիմնական պարտականությունները
- Ակտիվորեն մասնակցել կորպորատիվ առցանց ռեսուրսների (վեբ կայք, սոցիալական մեդիայի հաշիվներ) կառավարման և թվային հարթակների միջոցով կազմակերպության ծառայությունների խթանման գործընթացին
- Աջակցել վարչության աշխատակիցներին բրենդի կառավարման և մարքեթինգային բովանդակության, այդ թվում՝ թվային և տպագիր նյութերի, ձայնա- և տեսանյութերի, տեքստերի և այլ բովանդակության մշակման և թարգմանության գործում
- Մասնակցել մարքեթինգային արշավների կազմակերպմանը և ԶԼՄ-ների հետ կապի պահպանմանը
- Հետևել շուկայի միտումներին և զարգացումներին՝ նոր հնարավորություններ բացահայտելու և կազմակերպության գործունեությունը իր առկա լսարանի և այդ լսարանի սահմաններից դուրս խթանելու նոր ուղիներ առաջարկելու նպատակով
- Ակտիվորեն աջակցել վարչության աշխատակիցներին վարչության գործունեության մոնիթորինգի, արդյունքների վերլուծության և ռազմավարությունների ու պլանների մշակման գործում,
- Ըստ անհրաժեշտության կատարել այլ պարտականություններ
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, հանրային կապերի, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտներում
- Համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, տեքստերի մշակման և թարգմանության հմտությունները կդիտվեն որպես առավելություն
- MS Office ծրագրային փաթեթի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook), գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական և քննադատական մտածողություն
- Ստեղծագործ միտք և նախաձեռնողականություն
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն, գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
- Ուշադրություն մանրուքներին
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: