Մարքեթինգի ինթերն

Ժամկետ՝ 03/05/2021 - 14/05/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Մարքեթինգի ինթերն
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարքեթինգի վարչություն

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է մարքեթինգի ինթերնի, ով ներգրավված կլինի Մարքեթինգի վարչության կողմից իրականացվող բոլոր աշխատանքներում և կաջակցի վարչության աշխատակիցներին՝ մարքեթինգային գործունեության և նախաձեռնությունների իրականացման գործում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ

  • Ակտիվորեն մասնակցել կորպորատիվ առցանց ռեսուրսների (վեբ կայք, սոցիալական մեդիայի հաշիվներ) կառավարման և թվային հարթակների միջոցով կազմակերպության ծառայությունների խթանման գործընթացին:
  • Աջակցել վարչության աշխատակիցներին բրենդի կառավարման և մարքեթինգային բովանդակության, այդ թվում՝ թվային և տպագիր նյութերի, ձայնա- և տեսանյութերի, տեքստերի և այլ բովանդակության մշակման և թարգմանության գործում:
  • Մասնակցել մարքեթինգային արշավների կազմակերպմանը և ԶԼՄ-ների հետ կապի պահպանմանը:
  • Հետևել շուկայի միտումներին և զարգացումներին՝ նոր հնարավորություններ բացահայտելու և կազմակերպության գործունեությունը իր առկա լսարանի և այդ լսարանի սահմաններից դուրս խթանելու նոր ուղիներ առաջարկելու նպատակով:
  • Ակտիվորեն աջակցել վարչության աշխատակիցներին վարչության գործունեության մոնիթորինգի, արդյունքների վերլուծության և ռազմավարությունների ու պլանների մշակման գործում:
  • Ըստ անհրաժեշտության կատարել այլ պարտականություններ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, հանրային կապերի, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտներում (համալսարանի ավարտական կուրսերի ուսանողները նույնպես կարող են դիմել):
  • Համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն:
  • MS Office ծրագրային փաթեթի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook), գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Վերլուծական և քննադատական մտածողություն:
  • Ստեղծագործ միտք և նախաձեռնողականություն:
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն, գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
  • Ուշադրություն մանրուքներին:
  • Տեքստերի մշակման և թարգմանության հմտությունները կդիտվեն որպես առավելություն:
  • ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, ապա խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Մարքեթինգի ինթերն – Անուն, ազգանուն»: