Մարքեթինգի մասնագետ
Ժամկետ՝ 03/05/2021 - 31/05/2021
Աշխատավայր՝ Երևան
Մարքեթինգի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարքեթինգի վարչություն
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է մարքեթինգի մասնագետ, ով կհամակարգի ընկերության ավանդական և թվային մարքեթինգային գործունեությունը և կաջակցի Մարքեթինգի բաժնի ղեկավարին ռազմավարությունների մշակման և իրականացման գործում:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պլանավորել, կազմակերպել և վերլուծել ավանդական և թվային մարքեթինգի արշավներ, հաղորդակցության ուղղվածությամբ միջոցառումներ, համակարգել PR արշավները և գործունեությունը, պատրաստել PR նյութեր,
- Կառավարել կորպորատիվ առցանց ռեսուրսները (կայք, սոցիալական մեդիա) և թվային մեդիայի օգնությամբ ապահովել ՖԻՆՔԱ–ի և նրա ծառայությունների առաջխաղացումը,
- Համակարգել ձայնա- և տեսանյութերի, գովազդային տեքստերի և այլ մարքեթինգային նյութերի մշակումը,
- Ապահովել ողջ մարքեթինգային գործունեության համապատասխանությունը կորպորատիվ բրենդի ռազմավարությանը, ինչպես նաև բրենդի փիլիսոփայության, ուղեցույցների ու չափանիշների ներդրումը Ընկերության գործունեության բոլոր ոլորտներում,
- Վերահսկել գովազդային BTL (below-the-line) նյութերի տարածումը ներքին և արտաքին լրատվամիջոցների օգնությամբ, ապահովել դրանց արդիականությունը և համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը և կորպորատիվ նպատակներին,
- Իրականացնել օնլայն և օֆլայն մեդիա մոնիտորինգ և վերլուծություն, աջակցել դրա բացահայտումների հիման վրա ռազմավարությունների ու պլանների մշակման հարցում,
- Ապահովել կորպորատիվ հաղորդակցության համապատասխանությունը ՖԻՆՔԱ–ի գործունեության նկատմամբ ներկայացվող բոլոր իրավական, կանոնադրական և այլ պահանջներին,
- Օժանդակել Մարքեթինգի բաժնի ղեկավարին մարքեթինգային ռազմավարությունների և պլանների մշակման և ներդրման գործում,
- Նոր հնարավորություններ գտնելու նպատակով հետևել շուկայի միտումներին ու զարգացումներին և Ընկերության առաջխաղացմանը նպաստելու նորարարական ուղիներ առաջարկել,
- Ըստ անհրաժեշտության կատարել այլ հարակից պարտականություններ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Առնվազն 1-2 տարվա համապատասխան փորձ մարքեթինգի ոլորտում, այդ թվում նաև թվային մարքեթինգի արշավների պլանավորման, կազմակերպման և վերլուծման գործում
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,
- Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսերենի լավ տիրապետում. գերազանց գրավոր խոսքը կդիտվի որպես առավելություն,
- Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն
- Ստեղծագործական աշխատանքի գործընթացի մասին խոր պատկերացում, աշխատանքային փորձը հրատարակչություններում և լրատվամիջոցներում կդիտվի որպես առավելություն,
- MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook). գրաֆիկական ծրագրերի իմացություն (CorelDraw, Adobe Photoshop)
- Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն,
- Ստեղծարար մտածելակերպ և նախաձեռնողականություն,
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն:
ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Մարքեթինգի մասնագետ – Անուն, ազգանուն»: