Մարքեթինգի մասնագետ

Ժամկետ՝ 26/07/2022 - 22/08/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Մարքեթինգի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարքեթինգի վարչություն

Աշխատանքի նկարագրություն

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է մարքեթինգի մասնագետ, ով կհամակարգի ընկերության մարքեթինգային գործունեությունը և կաջակցի Մարքեթինգի վարչության ղեկավարին ռազմավարությունների մշակման և իրականացման գործում:

 Հիմնական պարտականությունները

  •  Պլանավորել, կազմակերպել և վերլուծել ավանդական և թվային մարքեթինգի արշավներ, հաղորդակցության ուղղվածությամբ միջոցառումներ, համակարգել PR գործունեությունը և պատրաստել PR նյութեր,
  • Կառավարել կորպորատիվ առցանց ռեսուրսները (կայք, սոցիալական մեդիա) և թվային մեդիայի օգնությամբ ապահովել ՖԻՆՔԱ–ի և նրա ծառայությունների առաջխաղացումը,
  • Համակարգել ձայնա- և տեսանյութերի, գովազդային տեքստերի և այլ մարքեթինգային նյութերի մշակումը,
  • Ապահովել ողջ մարքեթինգային գործունեության համապատասխանությունը կորպորատիվ բրենդի ռազմավարությանը և ուղեցույցներին,
  • Վերահսկել գովազդային BTL (below-the-line) նյութերի տարածումը ներքին և արտաքին լրատվամիջոցների օգնությամբ, ապահովել դրանց արդիականությունը և համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը և կորպորատիվ նպատակներին,
  • Իրականացնել մեդիա մոնիթորինգ և վերլուծություն, աջակցել դրա բացահայտումների հիման վրա ռազմավարությունների ու պլանների մշակման հարցում,
  • Ապահովել կորպորատիվ հաղորդակցության համապատասխանությունը ՖԻՆՔԱ–ի գործունեության նկատմամբ ներկայացվող բոլոր իրավական, կանոնադրական և այլ պահանջներին,
  • Օժանդակել Մարքեթինգի վարչության ղեկավարին մարքեթինգային ռազմավարությունների և պլանների մշակման և ներդրման գործում,
  • Նոր հնարավորություններ գտնելու նպատակով հետևել շուկայի միտումներին ու զարգացումներին և Ընկերության առաջխաղացմանը նպաստելու նորարարական ուղիներ առաջարկել,
  • Ըստ անհրաժեշտության կատարել այլ հարակից պարտականություններ:

Հիմնական պահանջները

  • Առնվազն 1 տարվա համապատասխան փորձ մարքեթինգի ոլորտում, այդ թվում նաև թվային մարքեթինգի արշավների պլանավորման, կազմակերպման և վերլուծման գործում,
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսերենի լավ տիրապետում. գերազանց գրավոր խոսքը կդիտվի որպես առավելություն,
  • Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն
  • Ստեղծագործական աշխատանքի գործընթացի մասին խոր պատկերացում, աշխատանքային փորձը հրատարակչությունների և լրատվամիջոցների հետ կդիտվի որպես առավելություն,
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook), գրաֆիկական ծրագրերի իմացություն (CorelDraw, Adobe Photoshop),
  • Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն,
  • Ստեղծարար մտածելակերպ և նախաձեռնողականություն,
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
  • Առաջնահերթություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան  բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: