Ցանցային ադմինիստրատոր
Ժամկետ՝ 14/07/2022 - 06/10/2023
Աշխատավայր՝ Երևան
Ցանցային ադմինիստրատոր
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների վարչություն
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր թիմին որպես ցանցային ադմինիստրատոր և պատասխանատու կլինի Ընկերության ցանցային հասանելիության և ցանցային ենթակառուցվածքների սպասարկման համար։
Հիմնական պարտականությունները
- Պլանավորել և զարգացնել ցանցային ենթակառուցվածքների համակարգը, ապահովել ենթակառուցվածքների որակն ու հասանելությունը
- Երթուղիչների, Switch-ների և Access Point-ների կարգավորում
- Վերահսկել և կանխարգելել ցանցային խնդիրները
- Պլանավորել և իրականացնել ցանցի պարբերական սպասարկում, վերլուճել և նախագծել լուճումներ
- Տվյալների կենտրոնների բարձր հասանելիության ապահովում, ծանրաբեռնվածության բաշխման ապահովում
- Աշխատել բանկային ծրագրերի և ՏԾ աշխատակիցների հետ՝ ապահովելու համար վերջիններիս կողմից սպասարկվող ծրագրերի համար համապատասխան հասանելիություն։
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն
- 1-2 տարվա աշխատանքային փորձ
- Cisco ASA և Fortiner Firewall համակարգերի գերազանց իմացություն
- IPSec, Remote Access VPN-ների, OSPF, BGP և այլ դինամիկ ուղորդման համակարգերի գերազանց իմացություն
- IPS/IDS և Access Control համակարգերի գերազանց իմացություն
- Ցանցային մոնիթորինգի համակարգերի իմացություն
- Linux (Debian, CentOS) համակարգերի իմացությունը ցանկալի է
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Հայերենի գերազանց, անգլերենի, ռուսերենի լավ իմացություն
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: