Հետդատական իրավաբանների բաժնի իրավաբան/առաջատար իրավաբան

Ժամկետ՝ 24/07/2023 - 26/07/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Հետդատական իրավաբանների բաժնի իրավաբան/առաջատար իրավաբան
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

Աշխատանքի ընդհանուր նկարագրություն

Իրավաբանական վարչության հետդատական իրավաբանների բաժնի իրավաբանն/առաջատար իրավաբանը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող գործերով պարտքի հավաքագրման համար անհրաժեշտ հետդատական գործընթացի կազմակերպման և կատարման համար։

 Հիմնական պարտականությունները

  • ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ), հանդես է գալիս որպես կազմակերպության ներկայացուցիչ, հաշվառում, ուսումնասիրում ստացած փաստաթղթերը, հետևում դրանցում տեղ գտած անհամապատասխանությունների, անճշտությունների շտկմանը,
  • Հետևում կատարողական վարույթում գտնվող Ընկերության գործերի նկատմամբ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացմանն ու դրանց իրավաչափությանը,
  • Մշակում և ներկայացնում ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններ հասցեագրվող գրությունները, հսկողություն իրականացնում սնանկության վարույթում գտնվող Ընկերության գործերի նկամամբ սնանկության կառավարիչների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ,
  • Հետևում է հարկադիր էլեկտրոնային աճուրդներին և սնանկության աճուրդներին, հաշվառում նշանակված աճուրդները,
  • Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար մասնակցում վարչական վարույթներին, դատական նիստերին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններում հանդես գալիս որպես ներկայացուցիչ,
  • Ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների հետ վարում բանակցություններ,
  • Իրականացնում է նաև իր հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված և ղեկավարների կողմից տրված՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  •  Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  •  Ֆինանսական կազմակերպություններում մասնագիտական աշխատանքային փորձը, փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  •  Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Գրավոր հաղորդակցության և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունն առավելություն է,
  • Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office):

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսներ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: